Շիպիոնե Պուլցոնե
Շիպիոնե Պուլցոնե | |
---|---|
Ծնվել է | 1550[1][2][3][…] կամ 1544[4][5] |
Ծննդավայր | Գաետա, Լատինա, Լացիո, Իտալիա |
Վախճանվել է | փետրվարի 1, 1598[6][5][7] |
Մահվան վայր | Հռոմ, Պապական մարզ |
Քաղաքացիություն | Իտալիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | դիմապատկեր |
Թեմաներ | Կերպարվեստ[8] |
Scipione Pulzone Վիքիպահեստում |
Շիպիոնե Պուլցոնե (իտալ.՝ Scipione Pulzone, հայտնի է նաև որպես Իլ Գայետանո, 1550[1][2][3][…] կամ 1544[4][5], Գաետա, Լատինա, Լացիո, Իտալիա - փետրվարի 1, 1598[6][5][7], Հռոմ, Պապական մարզ), իտալական ուշ վերածննդի նեապոլցի նկարիչ։ Նրա աշխատությունները տարբերվում էին այդ ժամանակների գերիշխող մաներիզմի ուղղությունից։ Նա ակտիվ գործունեություն է ծավալել հատկապես Հռոմում, չնայած աշխատել է նաև Նեապոլում և Ֆլորենցիայում։ Կարծիք կա, որ նա աշակերտել է Յակոպինո դել Կոնտեի մոտ Հռոմում։
Առավել հայտնի է իր դիմանկարներով։ Նա նկարել է Հռոմի պապ Գրիգոր XIII-ին, կարդինալ Ֆրանչեսկո դե Մեդիչիին, Տոսկանիայի հերցոգին և Էլեոնոր դե Մեդիչիին։ Նրա վրձնին են պատկանում նաև Սան Սիլվեստրոյի՝ Մտահոգություն առաքյալների հետ և Սանտա Մարիայի՝ Խաչելություն կտավները։
Պուլցոնեի Աստվածային նախախնամության Մայրը ստեղծվել է մոտավորապես 1580-ական թվականներին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1550 թվականին, Գաետայում։ Վարժվելով Յակոպինո դել Կոնտեի մոտ՝ Պուլցոնեն դարձավ 16-րդ դարի հռոմեացի լավագույն նկարիչներից մեկը։ Նրա աշխատանքներից շատերը, հատկապես՝ կրոնական ուղղվածություն ունեցողնեը, ոգեշնչված էին Գիրոլամո Սիցոլանտե դա Սերմոնետայի ուղղությունից։ Նրա դիմանկարներն աչքի են ընկնում իրենց հստակությամբ՝ համապատասխանելով բարձրաշխարհիկ որակական չափանիշներին։ Պուլցոնեն աշխատել է Նեապոլի և Ֆլորենցիայի պալատներում, ինչպես նաև Հռոմում, որտեղ նա նկարել է Պիուս V-ի և Գրիգոր XIII-ի դիմանկարները։
Պուլցոնեն մահացել է 1598 թվականին, Հռոմում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Scipione Pulzone
- ↑ 2,0 2,1 Kunstindeks Danmark (դան.)
- ↑ 3,0 3,1 AGORHA (ֆր.) — 2009.
- ↑ 4,0 4,1 Union List of Artist Names
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 RKDartists (նիդերլ.)
- ↑ 6,0 6,1 6,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 7,0 7,1 7,2 Encyclopædia Britannica
- ↑ Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Bryan, Michael (1889). Walter Armstrong & Robert Edmund Graves (ed.). Dictionary of Painters and Engravers, Biographical and Critical. Vol. II L-Z. York St. No. 4, Covent Garden, London; Original from Fogg Library, Digitized May 18, 2007: George Bell and Sons. էջ 328.
{{cite book}}
: CS1 սպաս․ location (link) - Domenico Sedini, Scipione Pulzone Արխիվացված 2016-03-04 Wayback Machine, online catalogue Artgate by Fondazione Cariplo, 2010, CC BY-SA (source for biography)
- Freedberg, Sydney J. (1993). «Painting in Italy, 1500–1600». Pelican History of Art. Penguin Books. էջեր 660–664.
- Orazio and Artemisia Gentileschi, a fully digitized exhibition catalog from The Metropolitan Museum of Art Libraries, which contains material on Scipione Pulzone (see index)
- Illustration of Scipione Pulzone's The Lamentation at the Metropolitan Museum of Art
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շիպիոնե Պուլցոնե» հոդվածին։ |
|